HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կարբիում մորթում են շներին ու հարձակվում մարդկանց վրա

Մոտ մեկ ամիս է՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում խուճապ է: Գյուղացիները պատմում են ինչ-որ «հրեշի» մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով «զինված» են դուրս գալիս:

Կարբիի համայնքապետ Կարո Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ ամիս է ինքն էլ է գյուղացիների հետ հերթապահություն իրականացնում գյուղում, մութն ընկնելուն պես քայլում է փողոցներով, սակայն որեւէ փաստ չի արձանագրել:

«Չգիտեմ, կարող է մի քանի բան էլ մարդկանց աչքերին է երեւում, բայց ես կոնկրետ բան չեմ տեսել: Կակածելի բաներ նկատվել են, բայց ապացույցներ չկան»,- ասաց համայնքապետը:

Նրա փոխանցմամբ ոստիկանությունը տեղյակ է խնդրին եւ գյուղում հերթապահություն է իրականացնում:

Թե երբ կհանգուցալուծվի Կարբիի առեղծվածը, պարզ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter