HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Արամայիս Միրզախանյանը

Ապրիլի 11-ին կյանքի 71-րդ տարում Շվեդիայում վաղաժամ մահացել է մտավորական և հասարակական գործիչ Արամայիս Միրզախանյանը:

Արամայիս Միրզախանյանը ծանոթ է Իրանի, Հայաստանի, Արցախի և եվրոպական երկրների հայ հանրությանը: Նա իր կյանքի շուրջ 45 տարին նվիրեց հայությունը տագնապեցնող և հուզող հարցերին: 80-ական թվականների սկիզբին, Արամայիսը ազդեցիկ մասնակցություն ունեցավ իրանահայ համայնքի ընկերային և հասարակական պայքարում, 80-ական թվականների կեսերից լուռ ու հետևողական կերպով զորակցեց սփյուռքում ծավալված Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարին, հանդգնորեն նպաստեց և պաշտպանեց արցախյան և Հայաստանի քաղաքացիական հասարակական շարժմանը և երբեք չդադարեցրեց գիտնականի իր գործունեությունը Ստոկհոլմի The Royal Institute of Tecnology-ում, այդ ասպարեզում նաև նպաստելով հայրենիքին:

Միրզախանյանը տարիներ աշխատել է որպես խմբագիր, հեղինակել մեծաթիվ գիտական, հասարակական և քաղաքական հոդվածներ և իր բեղմնավոր կյանքի վերջին տարիներին՝ անզիջող կերպով պաշտպանել է հայրենի ժողովրդի քաղաքացիական իրավունքները:

Այս անժամանակ կորստի տխուր առիթով մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում Արամայիսի ընտանիքին, մտերիմներին և ընկերներին և Միրզախանյան գերդաստանին:

Հայկական ժողովրդային շարժում  

Կենտրոնական խորհուրդ

13 ապրիլի 2013 թ.

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ափսոս: Ես էլ եմ ցավակցում:
Դոկտ. Ժիրայր Քոչարեան
Արամայս Միրզախանեանը իր կեանքի մի քանի տարիները անցկացրել է Բեռլինում (այդ թուականներին Արևմտեան Բեռլին) և մեծ աւանդ է ունեցել Բեռլինի հայ ուսանողութեան քաղաքական մտածելակերպի և ուղղուածութեան վրայ: Նա իր հետ էր բերել հայրենական շունչ և մշակոյթ, ինչպէս նաև քաղացիական խիզախութիւն: Նրա պայծառ յիշատակը միշտ վառ է մնալու բոլոր նրանց սրտերում, ովքեր նրան ճանաչում էին: սրտերում: Նրա պայծառ յիշատակը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter