HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԸՀ առաջին նիստերը. 3712 անդամներից 835-ը բացակայել են

Այսօր կայացել են Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների համար կազմավորված բոլոր 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված 3712 անդամներից առաջին նիստերից բացակայել են 835-ը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների բացակայող անդամներից 16-ը նշանակված են եղել ՀՀԿ հայտով, 39-ը՝ ԲՀԿ հայտով, 53-ը՝ ՕԵԿ հայտով, 129-ը՝ ՀՅԴ կուսակցության հայտով, 204-ը՝ «Ժառանգություն» կուսակցության հայտով, 274-ը՝ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի հայտով, իսկ 120-ը նշանակված են եղել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից:

Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ վաղվանից կմեկնարկեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված ընտրությունների անցկացման վերապատրաստման դասընթացները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter