ԱԺ պատգամավորն ու ավագանու թեկնածուն մոտ 51 միլիոն դրամանոց ժամացույց ունի
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ համարն է:
Դեռեւս 2012թ. խորհրդարանական ընտրության ժամանակ նա միակ պատգամավորն էր, որ «Զենեյր CH-701 STOL» մակնիշի երկու սեփական ինքնաթիռ էր հայտարարագրել: Սակայն հետագայում երկու ինքնաթիռներն էլ Գուրգեն Արսենյանը նվիրել է ԼՂՀ կառավարությանը:
Որպես ավագանու թեկնածու Գուրգեն Արսենյանը պակաս կարողության տեր չէ եւ ինքնաթիռների բացակայությունն ամենեւին չեն անդրադարձել նրա եկամուտների ու գույքի վրա:
Այս ընտրություններին Գուրգեր Արսենյանը հայտարարագրել է 5 շենք եւ շինություն Երեւան, իսկ մեկը` Թբիլիսի քաղաքներում: Երեւանում նա ունի 3 միավոր հողատարածք, մեկ միավոր հողատարած` Գյումրիում, իսկ Արմավիրում` 4 միավոր:
Ավագանու թեկնածուն ունի «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Chargeo» եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 3 ավտոմեքենա:
Նշված անշարժ եւ շարժական գույքն ավագանու թեկնածուին պատկանում է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով:
Պարզվում է ՝Գուրգեն Արսենյանը թանկարժեք ժամացույցների սիրահար է: Նա ունի 51 միլիոն 300 հազար դրամ արժողության «Բրեգետ» ժամացույց, ինչպես նաեւ 38 հազար 500 դոլար արժողության բժշկական սարքավորումներ:
Ինչ վերաբերում է Գուրգեն Արսենյանի եկամուտներին, ապա նա ամենեւին էլ աշխատավարձի հույսին չէ:
2012թ. մարտի 1-ից մինչեւ այս տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ավագանու թեկնածուն ստացել է մեծ եկամուտներ:
| Աշխատավարձ | Ազգային ժողով | 2.269.740 | դրամ |
| Շահաբաժին | «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ | 430.900.000 | դրամ |
| Շահաբաժին | «Յունիքորն գրուպ» ՓԲԸ | 12.418.370 | դրամ |
| Վարձավճար | «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ | 14.040.000 | դրամ |
| Վարձավճար | «Յունիքորն գրուպ» ՓԲԸ | 2.160.000 | դրամ |
| Վարձավճար | «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ | 1.080.000 | դրամ |
| Փոխառություն | «Ամերիաբանկ» ՓԲԸ | 102.530 | ԱՄՆ դոլար |
| Փոխառություն | «Կոնվերսբանկ» ՓԲԸ | 25.700 | ԱՄՆ դոլար |
| Տոկոսներ | «Ամերիաբանկ» ՓԲԸ | 30.037.346 | դրամ |
Մարտի 16-ի դրությամբ Գուրգեն Արսենյանն ունեցել է մոտ 402 միլիոն 521 հազար դրամ, 5 միլիոն 968 հազար 386 դոլար եւ 20 հազար 136 եվրո: Ավագանու թեկնածուն արժեթղթեր եւ այլ ներդրումներ ունի 10 ընկերություններում:
| «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ | բաժնետոմս | 100% |
| «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ | բաժնետոմս | 100% |
| «Յունիքորն գրուպ» ՓԲԸ | բաժնետոմս | 50% |
| «Բիզնես Սթայլ» ՍՊԸ | փայ | 20% |
| «Յունիքորն փրինթ» ՓԲԸ | բաժնետոմս | 50% |
| «Յունիքորն ֆլորա» ՓԲԸ | բաժնետոմս | 50% |
| «Յունիքորն թեքնոլոջի» ՓԲԸ | բաժնետոմս | 50% |
| «Յունիքորն քոնսթրաքշն» ՓԲԸ | բաժնետոմս | 50% |
| «Աննալուս» ՓԲԸ | բաժնետոմս | 50% |
| «Գրանդ Տոբակո» ՓԲԸ Տաջիկիստան | բաժնետոմս |
85% |
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել