HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Ուկրաինա` նոր հեռանկարներ

Ավարտվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի եռօրյա այցը Ուկրաինա, որի ընթացքում նախարարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկի հետ: 

Քննարկման օրակարգում են եղել կրթական համագործակցության ընդլայնման և երկկողմանի հարաբերությունների խորացման հարցերը` հատկապես միջբուհական համագործակցության ոլորտում:

Կողմերը ներկայացրել են երկու երկրներում ընթացող կրթական բարեփոխումների ընթացքը և կուտակած փորձը: Քննարկվել են նաև երկու երկրների միջև կապերի ամրապնդման հարցերը միջազգային կրթական հարթակներում, մասնավորապես, ԱՊՀ և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքներում:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Արևելյան Գործընկերության շրջանակում առավել համաձայնեցված աշխատանքի անհրաժեշտությունը: Նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել` Ղրիմի մի շարք դպրոցներում հայերենի դասավանդումն ապահովելու և իրականացնելու համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել՝ աջակցելու վերոնշյալ ծրագրի հետագա ընդլայնմանը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՆ-ն, հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն իր ուկրաինական գործընկերոջը հրավիրել է Երևան` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի շրջանականերում կազմակերպվելիք Արևելյան Գործընկերության երկրների նախարարական գագաթաժողովին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter