HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղերձ աշխարհի քրիստոնյա եկեղեցիներին

Ձերդ Սրբություն  Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI

 Ձերդ Ամենասրբություն Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս I              

Ձերդ Սրբություն Ղպտի Եկեղեցու  Պատրիարք Շենուդա III            

Ձերդ Սրբություն Անտիոքի և Համայն Արևելքի

Սիրիական  Ուղղափառ Պատրիարք Զաքքա I Իվաս            

Ձերդ Սրբություն Հնդիկ Մալանկարա Եկեղեցու

Պատրիարք Վասիլիոս Դիդիմոս I            

Ձերդ Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ I            

Ձերդ Սրբություն Կաթողիկոս - Պատրիարք Համայն Վրաստանի Իլյա II            

Ձերդ Սրբություն Եթովպիական Եկեղեցու Պատրիարք Աբունա Պաուլոս            

Ձերդ Սրբություն Ռումինիայի ՈՒղղափառ Եկեղեցու Պատրիարք Դանիել            

Ձերդ Ամենապատվություն Աթենքի և Հունաստանի  

Արքեպիսկոպոս Հերոնիմոս II             

Ձերդ Ամենապատվություն Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու

 Արքեպիսկոպոս  Քրիսոստոմոս II            

Ձերդ Սրբազնություն Անգլիական Եկեղեցու Առաջնորդ

Քենթերբերիի Արքեպիսկոպոս Ռովան Վիլյամս            

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար 

Դոկտոր Օլաֆ Ֆյուկսե Թվեյթ           

Ձերդ Ամենապատվություն Լեհաստանի Ուղղափառ Եկեղեցու Պետ

Վարշավայի Մետրոպոլիտ Սավա            

Ձերդ Սրբություն Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու

Բելգրադի Մետրոպոլիտ Պատրիարք Իրինիոս            

Ձերդ Ամենապատվություն Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու Պետ  

Արքեպիսկոպոս Անաստասիոս            

Ձերդ Ամենապատվություն Երուսաղեմի և Համայն Պաղեստինի

Պատրիարք Թեոֆիլոս III  

Ձերդ Ամենապատվություն Ամերիկայի Համայն Ամերիկայի և Կանադայի Մետրոպոլիտ Հերման

Ձերդ Ամենապատվություն Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի

Ուղղափառ Եկեղեցու Արքեպիսկոպոս ԼԵՈ

Ձերդ Ամենապատվություն Սոֆիայի Մետրոպոլիտ,

Պատրիարք Համայն Բուլղարիայի Մաքսիմ           

  Ձերդ Ամենապատվություն Արքեպիսկոպոս Պրահայի,

Մետրոպոլիտ Չեխիայի և Սլովակիայի Քրիստոֆեր

  Ձերդ Ամենապատվություն Պատրիարք Ալեքսանդրիայի  և

Համայն Աֆրիկայի Թեոդորոս II            

Ողջ քրիստոնյա աշխարհը շուտով տոնելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը: Հայտնի է, որ քրիստոնյա քույր եկեղեցիների տոները, իրենց հիմքում որքան էլ նույնական, բայց ունեն տոմարական որոշ տարբերություն: Այս տարի խորհրդանշական մի զուգադիպությամբ քրիստոնեական հաղթական տոնը` Քրիստոսի Հարությունը, ողջ խաչապաշտ աշխարհը տոնելու է նույն օրը` ապրիլի 24-ին: Մեզ` Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսի և Բարդուղիմեոսի աստվածաշնորհ քարոզչությամբ քրիստոնեացած հայերիս համար, Հրաշափառ Հարությունը համընկնում է ևս մի կարևոր օրվա հետ, որը, սակայն, ի տարբերություն կրոնական տոնի, մեր ազգային ցավի ու վշտի օրն է` հայ ժողովրդի ամենամեծ կորստի` մեկուկես միլիոն հայերի եղեռնման և հիշատակի օրը: 1915 թվականին Թուրքական կառավարության կողմից սանձազերծված այդ ցեղասպանությունը շարունակությունն ու գագաթնակետն էր Հայաստանի նկատմամբ դարեր շարունակ վարած հակաքրիստոնեական քաղաքականության: Հայոց զոհերից շատերին թուրք զինվորները խաչել են տեղահանության երկար ճանապարհին` Դեր-Զորի անապատում: Մեր խաչված ժողովուրդը, սակայն, կորստյան չմատնվեց, այլ Քրիստոսի պես հարություն առավ ու ապրեց:

Ներկայիս Թուրքական կառավարությունը, չընդունելով 96 տարի առաջ իր նախնիների կատարած դատապարտելի արարքը, մասնակիցն է դառնում հայ ժողովրդի ցեղասպանության:

Բազմաթիվ երկրների աշխարհիկ իշխանություններն իրենց աստվածահաճո վերաբերմունքն արդեն դրսևորել են` ընդունելով հայոց ցեղասպանությունը, որի ականատեսներից ոմանք դեռևս ողջ են: Ժամանակն է, որ աշխարհի հոգևոր իշխանությունները ևս ասեն իրենց խոսքը` ապրիլի 24-ին` Քրիստոսի Սուրբ Հարության պատարագի ժամանակ, հիշատակելով Քրիստոսի խաչի հավատարմության համար խաչված մեկուկես միլիոն հայերին: 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ`   Ռազմիկ Մարկոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter