HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ աշխատակիցները ԼՂՀ գործընկերներին են փոխանցել Հանձնաժողովի փորձը

Տնտեսվարողների գործունեության մեջ առավել հաճախ հանդիպող օրենսդրական խախտումներից Է անբարեխիղճ մրցակցության դրսևորումը: ՀՀ ՏՄՊՊՀ-ի գործունեության ընթացքում  նման բազմաթիվ դեպքեր են բացահայտվել:

Հանձնաժողովի փորձն ու հմտությունները գործընկերներին փոխանցելու նպատակով հունիսի 27-29-ը Լեռնային Ղարաբաղ էին այցելել ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Հրայր Արամյանը և Հանձնաժողովի փորձագետներ Հայկ Վարդանյանը և Արմեն Հովհաննիսյանը: ԼՂՀ մրցակցային մարմնի աշխատակիցների հետ համատեղ նրանք դիտանցումներ են իրականացրել Ստեփանակերտի խոշոր առևտրային կետերում՝ տեղեկացնելով, թե անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման համար հատկապես ինչ խնդիրների վրա պետք է ուշադրություն դարձնել:

Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մոնիտորինգի ընթացքում բացահայտվել են օրենքի խախտման մի քանի դեպքեր: ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Հ. Արամյանը, հիմնվելով օրենքի վրա, տեղեկացրել է, թե ինչ ընթացակարգով պետք է վարույթ հարուցել նման դեպքերում և ինչպիսին պետք է լինի գործի հետագա ընթացքը:

Ընդհանուր առմամբ հանդիպման ընթացքում ՀՀ ՏՄՊՊՀ մասնագետները ԼՂՀ գործընկերներին փոխանցել են, թե ինչ կոնկրետ քայլեր պետք է իրականացվեն մրցակցային քաղաքականության, ապրանքային շուկաների ուսումնասիրության, մոնիտորինգների ճիշտ կազմակերպման և հատկապես անբարեխիղճ մրցակցության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ:

Տեղեկացնենք, որ ԼՂՀ տնտեսական մրցակցության պաշտպանության և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս փորձառություն չունի անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման ոլորտում, այդ իսկ պատճառով ՀՀ ՏՄՊՊՀ-ի  հետ նման ակտիվ համագործակցությունը օգնում է վեր հանել նաև այս դաշտում առկա մի շարք խնդիրները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter