Հոլանդական ընկերությունը կաջակցի Գյումրիին 3D անիմացիոն ծրագրեր իրականացնող սարքի ձեռք բերման հարցում
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Հոլանդիայի ավագ փորձագետների ընկերության /PUM/ Հայաստանի, Ղազախսանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի համակարգող Լուիթ Կելֆկենսին: Ողջունելով հյուրին` քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորել է կազմակերպության հետ ակտիվ համագործակցություն սկսելու անհրաժեշտությունը և մատնանշել այն ոլորտները, որտեղից և կարելի է սկսել այն:
Իր հերթին, ներկայացնելով ընկերության գործառույթները, Լուիթ Կելֆկենսը նշել է, որ Հոլանդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունն աշխատում է մոտ յոթ տասնյակ ոլորտներում և չնայած, որ մատուցում է հիմնականում խորհրդատվական ծառայություններ տարիների աշխատանքային փորձ ունեցող հոլանդացի լավագույն փորձագետների միջոցով, սակայն PUM-ի աշխատանքը միայն սրանով չի եզրափակվում՝ փորձի փոխանակում, օգնություն սարքավորումների ձեռքբերման, մասնագետների վերապատրաստման և այլ հարցերում:
Փորձագետը նաև վստահեցերց, որ շատ կարճ ժամանակում կօգնի Գյումրիին ձեռք բերել լայնամասշտաբ 3D անիմացիոն ծրագրեր իրականացնող սարք, որը կօգտագործվի Գյումրին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման ժամանակ և հետագա մշակութային միջոցառումների ժամանակ: Ինչպես հայնտում են Գյումրու քաղաքապետարանից, կողմերը շոշափել են հետագա համագործակցությանն վերաբերյալ այլ հարցեր ևս:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել