HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառատունկ Թեղուտում և Երևանում

Թեղուտի լեռնա­հարս­տա­ցու­ցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շա­հա­գործ­ման ծրագրի շահառուների ներգրավման պլանի շրջանակներում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը 2013 թ. ապրիլի 12-ին կազմակերպեց Թեղուտ և Շնող համայնքների դպրոցների բարձր դասարանների աշակերտների և մանկավարժական կազմի ներկայացուցիչների (ընդհանուր թվով՝ շուրջ 100 մարդ) ճանաչողական շրջայց և ծառատունկ Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի և հարակից տարածքներում:

Միջոցառումը մեկնարկեց համալիրի տարածքում ավանդական ծառատունկով: Այդուհետ, մասնակիցները եղան կառուցվող համալիրի բոլոր հիմնական օղակներում. այցելեցին պոչամբարի հիդրոտեխնիկական կառույցներ, հարստացուցիչ ֆաբրիկա, բացահանքի տարածք և լցակույտային տնտեսություն:  Յուրաքանչյուր տեղամասում նրանց մանրամասն հանրամատչելի ներկայացվեց, թե որ փուլում են շինարարական աշխատանքները, տվյալ օբյեկտի նպատակային նշանակությունը և աշխատանքի առանձնահատկությունները: Ներգրավված շահառուներին բացատրվեց նաև, թե յուրաքանչյուր կոնկրետ օղակի աշխատանքի համատեքստում շրջակա միջավայրի վրա ինչ ազդեցություններ են հնարավոր և ինչ  միջոցառումներ են նախատեսված տվյալ միավորի պատշաճ բնապահպանական  անվտանգությունն ապահովելու համար:

Մասնակիցները նաև այցելեցին Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված օբյեկտներ: Այդ գործում ներգրավված մասնագիտացված կազմակերպության՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավա­խմբի ղեկավար Սուրեն Հոբոսյանը շահառուներին ներկայացրեց հուշարձանների հետազոտության արդյունքում ստացված տեղեկատվությունը, պատասխանեց տրվող հարցերին:

Թեղուտի լեռնա­հարս­տա­ցու­ցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շա­հա­գործ­ման ծրագրի շահառուների ներգրավման գործընթացում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը նախատեսում է ազդակիր և հարակից համայնքների կրթական հասատատություններ հաճախողների և մանկավարժական կազմի ներգրավման ուղղությամբ միջոցառումների պարբերական իրականացում: Ի թիվս այլ նպատակների՝ դրանք կոչված են ինչպես շահառուների այդ խմբերին պատշաճ իրազեկելու շրջակա միջավայրի վրա Թեղուտի լեռնա­հարս­տա­ցու­ցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շա­հա­գործ­ման ծրագրի իրականացման հնարավոր ազդեցությունների մասին, այնպես էլ՝ տարածաշրջանի խոշորագույն գործատուի աշխատանքի առանձնահատկությունները պարզաբանելով՝ սովորողների մասնագիտական արդյունավետ կողմնորոշմանը նպաստելու:

Միջոցառումը խորհրդանշական շարունակություն ունեցավ ապրիլի 14-ին. «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ, Երևանի և ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանների և Լոռու մարզպետարանի աջակցությամբ կազմակերպվեց ուսանողական ծառատունկ «Եռաբլուր» պանթեոնի տարածքում: Միջոցառմանը մասնակցեց շուրջ հարյուր երեսուն մարդ, այդ թվում՝ բարձր դասարանների աշակերտներ և ուսանողներ Արցախից, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերից, Ալավերդի, Վանաձոր քաղաքներից և այլ համայնքներից, «Վալլեքս» խմբի ընկերությունների աշխատողներ և այլ շահագրգիռ անձինք: Ծառատունկն իրականացվեց անցյալ տարվա նոյեմբեր ամսին իրականացված նմանատիպ նախաձեռնության շրջանակներում արված ծառատունկի տարածքի հարակից տարածքում, տնկվեց Կենսածառ տեսակի շուրջ 200 ծառ: Այդուհետ, ի նշան հարգանքի Եռաբլուր պանթեոնում հավերժացած նահատակների հիշատակին, մասնակիցները ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին:

Եռաբլուրից մասնակիցները մեկնեցին Ծիծեռնակաբերդ, եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղինկներ դրեցին հավերժական կրակի մոտ: Այս մասին հայտնում է «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter