Տիգրան Սարգսյանի և Արա Հարությունյանի գխավորությամբ քննարկվել են ԼՂՀ-ում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումները
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արցախում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և այդ ուղղությամբ փորձի փոխանակմանը:
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այնուհետև քննարկվել են ԼՂՀ-ում կուտակային կենսաթոշակային և անձնավորված հաշվառման համակարգերի, կենսաթոշակային ֆոնդերի ներդրման, ինչպես նաև տեղեկատվական համալիր բազաների ձևավորման նպատակով կատարվող բարեփոխումներին առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել