HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձորն է ընկել «Սատանայի կամրջից»

Երեկ՝ ժամը 14.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` «Սատանայի կամուրջ» կոչվող հատվածում, ձորն է ընկել ավտոմեքենա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեռևս  չպարզված հանգամանքներում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 16-րդ կմ-ում Վանաձոր քաղաքի «Պրիզ» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի 12 ՍՏ 412 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:

Փրկարարները այրված ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի` Վանաձոր քաղաքի բնակիչ,1964թ.-ին ծնված Սեյրան Հախոյանի այրված դին և հանձնել իրավապահ մարմիններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter