HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՉԻ». ամեն ինչ աճում է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից հեռացածների թիվը Հայաստան ժամանածների թվից ավելի է 22,1 հազարով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս թիվն ավելացել է 53,7 տոկոսով:

«ՉԻ» - Փաստորեն, ընդամենը 1 տարվա ընթացքում արտագաղթի տեմպերն աճել են 53,7 տոկոսով: Իշխանությունները, իհարկե, հիմա կսկսեն արդարանալ, թե միշտ էլ հունվար-փետրվարին մեկնողները շատ են լինում, որովհետեւ «խոպանչիները» վերադառնում են Ռուսաստան, բայց հիշեցնենք, որ 53,7 տոկոսանոց աճն արձանագրվել է նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ: Այսինքն՝ անցած տարի էլ էին հունվար-փետրվարինհեռանում, բայց տեմպերը կատաստրոֆիկ աճել են:

Կարելի է չկասկածել, որ այս տվյալների հրապարակումից հետո Տիգրան Սարգսյանը կվերանշանակվի վարչապետի պաշտոնում: Մարդը, փաստորեն, 53,7 տոկոսով ակտիվացրել է պայքարը հեղափոխական գործընթացների դեմ եւ միաժամանակ մեծացրել է դրսից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների հետագա աճի հնարավորությունը:

Մնում է՝ շատից-քչից հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչպե՞ս է պատահում, որ նույն երկրում միաժամանակ եւ տնտեսությունն է աճում, եւ արտագաղթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter