HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». մաքրում է

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանը (Կարտոլ Նորո) էջմիածնի փողոցները մաքրող ջրցան մեքենաներով մաքրում է ոչ միայն քաղաքի, այլեւ իր ծննդավայրի` Աթարբեկյան համայնքի փողոցները:

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Միրզախանյանը միշտ էլ լավ է կատարել իր աշխատանքը: Չե՞ք նկատում, որ Երեւանի համեմատ Էջմիածինը շատ մաքուր է: Այո, իրենց գյուղն իրականում երկու անգամ մաքրվել է, բայց ոչ իր նախաձեռնությամբ, այլ քաղաքապետն է հանձնարարել` Միրզախանյանի մոր հուղարկավորության եւ քառասունքի արարողության նպատակով»:

Հիշեցնենք, 2011թ. դեկտեմբերի 13-ին Ն. Միրզախանյանը ձերբակալվել է 7,4 գրամ թմրանյութ պահելու մեղադրանքով, սակայն շատ չանցած` նրան ազատ են արձակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter