HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նռնակ՝ դպրոցի մոտակայքում

Երեկ՝ ժամը 13:41-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր է մեկնել թիվ 49 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

«Հրշեջ-փրկարարները Հ. Պալոյանին պատկանող տնամերձ հողատարածքից հայտնաբերել են «РГ-42» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի: Ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter