Մայրն ու երկու մանկահասակ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Նախօրեին՝ ժամը 17:55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1986 թ. ծնված Հայկուշ Մարգարյանը և որդին` 2008 թ. ծնված Քաջիկ Սարգսյանը:
Պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Հ. Մարգարյանը և Ք. Սարգսյանը տանը կերել են տապակած ձկնկիթ, ինչի հետևանքով թունավորվել են:
Արդեն ժամը 22:00-ին, «սննդային թունավորում» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել նաև Հ. Մարգարյանի մյուս որդին` 2009 թ. ծնված Նարեկ Սարգսյանը:
«Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել