HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառատունկ Էրեբունի հնավայրում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը պատրաստվում է նշել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Տոնին ընդառաջ մայրաքաղաքի Էրեբունի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերում իրականացվում են մաքրման ու խնամքի աշխատանքներ` ՀՀ ՊՆ զորամասերի աջակցությամբ:

Այսօր Քանաքեռի կապի զորամասի 20 զինծառայողներ Էրեբունի հնավայրի հարակից տարածքում տնկել են 150 ծառեր, որոնց տնկիները տրամադրել էր  Երևանի քաղաքապետարանը: Աշխատանքների ավարտից հետո, ինչպես և նախորդ տարիներին, զինվորները ծանոթացել են հնավայրին:

Արգելոց-թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանը նրանց ներկայացրել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա` ապրիլի 18-ի խորհուրդը` ընդգծելով, որ ապրիլի 18-ը հասարակական հիշեցման և միջազգային համերաշխության օր է` հանուն մշակութային անշարժ ժառանգության  պաշտպանության: 

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ Պաշտպանության նախարարությունն արդեն տարիներ շարունակ աջակցում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին` ցուցադրելով հայրենիքի պաշտպանության և ժառանգության պահպանության անխզելի միասնությունը: Այս մասին տեղեկացնում է «Էրեբունի» արգելոց-թանգարանի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter