HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժեղ երկրաշարժ Իրան-Պակիստան սահմանային գոտում

Այսօր՝ ժամը 15:11-ին, «ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 14:44-ին Իրան-Պակիստան սահմանային գոտում՝ Խաշ քաղաքից 90 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 28.250 և արևելյան երկայնության 62.200:

«Երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվությունը ճշտվում է»,- հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter