HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանը արտգործնախարար է փնտրում

Նոր կառավարության ձեւավորմանը հաշված օրեր են մնացել: Իշխանական կուլիսներում այս օրերին սպասողական դրություն է, չնայած ընդհանուր տրամադրություններն այնպիսին են, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում էական փոփոխություններ իրականացնել գործադիր մարմնի կազմում: Եվ չնայած սրան՝ որոշ դեմքեր, այնուամենայնիվ, ստիպված կլինեն հրաժարվել իրենց պաշտոններից: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը բավականին դժգոհ է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքից: Կառավարության կազմը լքողների շարքում շրջանառվում է նաեւ Նալբանդյանի անունը: Չի բացառվում, որ այդ պաշտոնին Սերժ Սարգսյանը նշանակի իր աշխատակազմի ղեկավարին՝ Վիգեն Սարգսյանին, իսկ նախագահի աշխատակազմը հնարավոր է նորից ղեկավարի Կարեն Կարապետյանը՝ Տաշիրի Կարենը:

Կառավարության ձեւավորման հիմնական ինտրիգը սովորաբար կապվում է վարչապետի նշանակման հետ: Այդ առումով այս կառավարության ձեւավորումը բավականին անհետաքրքիր է այն պարզ պատճառով, որ վարչապետի փոփոխություն առաջիկայում կարծես թե չի սպասվում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter