HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ինչու՞ է ՀԱԿԿ-ն խախտել ՀՀՇ-ի ավանդույթները

ՀՀՇ կուսակցության նախկին անդամների մոտ տարակուսանք է առաջացրել ՀԱԿԿ այն մոտեցումը, որ վարչության անդամների անունները նախօրոք գրվել եւ առանց փակ, գաղտնի քվեարկության հաստատվել են, ինչը երբեք ՀՀՇ-ի օրոք չի եղել. այսպես ասել են նրանք՝ այդ մոտեցումը գնահատելով որպես տոտալիտար քայլ՝ անհարիր ժողովրդավարական կուսակցությանը: Հարցին, թե ինչու բոլոր դեպքերում որոշեցին խախտել իրենց համագումարների ավանդույթը եւ քվեարկել բաց, ինչպես Կոմկուսը, ՀՀՇ նախկին փոխնախագահ, ՀԱԿԿ վարչության անդամ Վահագն Հայոցյանը պատասխանել է. «Մեզ չի հետաքրքրում, թե ով ինչ է մտածում, մեր անելիքը մենք ենք որոշում. եթե ՀՀՇ-ում էդպես է եղել, էսօր էդպես չէ: Մեր համագումարը որոշել է այդպես, արել ենք այդպես»: 

Ի դեպ, տեսակետ կա, որ մտահոգություն-վախ է եղել, որ գաղտնի քվեարկության դեպքում ցուցակը չի հաստատվի, հետեւաբար նաեւ Տեր-Պետրոսյանը չի ընտրվի վարչության նախագահ՝ դիմել է թերթը Հայոցյանին: «Եթե կար մեկը, որը կցանկանար դնել իր թեկնածությունը, թող առաջարկեր, թող մասնակցեր, ի՞նչ կար վախենալու կամ մտահոգվելու»,- ասել է նա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter