
Բեռլինալեի հաղթողը` «Ոսկե ծիրանի» մրցույթում
Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին արժանացած իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր եվ Սիմին, ամուսնալուծություն» ֆիլմը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցույթում է:
Սա ռեժիսորի առաջին մրցանակը չէ Բեռլինում. դեռ 2009 թվականին իր առաջին «Էլլիի մասին» ֆիլմի համար Ասղար Ֆարհադին արժանացել էր «Արծաթե արջ»-ի: «Նադեր եվ Սիմին, ամուսնալուծություն»-ը առաջին իրանական ֆիլմն է, որ արժանանում է Բեռլինալեի Գրան պրիին: Իսկ Նադերի և Սիմինի դերակատարնեը ստացան տղամարդու և կանացի լավագույն դերակատարման համար նախատեսված «Արծաթե արջերը»:
«Նադեր եվ Սիմին, ամուսնալուծություն» ֆիլմն ամուսնական զույգի ու նրանց խնդիրների մասին է: Սիմինը ցանկանում է հեռանալ Իրանից, սակայն ամուսինը ստիպված է հոր հիվանդության պատճառով մնալ: Կինը նախընտրում է ամուսնալուծվել և դստեր հետ հեռանալ: Իսկ հետագա դեպքերի զարգացումը անակնկալի է բերում ընտանիքի բոլոր անդամներին և հանդիսատեսին: Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրանի» մամլո կենտրոնը:
Մեկնաբանել