HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակարանում նռնակ է պայթել

Ապրիլի 16-ին՝ ժամը 22.23-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 33-րդ բնակարանում նախնական տվյալներով պայթել է նռնակ, կա 3 տուժած (միջին տարիքի մեկ կին և երկու տղամարդ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բնակարանում պայթել է «Ֆ-1» տիպի նռնակ, ինչի հետևանքով 1973 թ. ծնված Հ. Եղիազարյանը, 1967 թ. ծնված Հ. Եղիազարյանը և 1959 թ. ծնված Ե. Թորոսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Գյումրի քաղաքի ԲԿ: Տուժածների վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ հերթապահները: 

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter