Պատահար՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին. կա զոհ
Ապրիլի 17-ին՝ ժամը 05.53-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի գազալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ` կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 16-րդ կմ-ում բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի DDS350 պետհամարանիշի ավտոմեքենան և «ԴԱՖ» մակնիշի FAJ800 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ` 1953 թ. ծնված Խուդուլավա Գիվի), ինչի հետևանքով «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` 1982 թ. ծնված Ս. Անտոնյան) ուղևորներ Բ. Կոկոյանը (36-37 տ.) տեղում մահացել է, իսկ ուղևորներ Կ. Անտոնյանը (1986 թ.) և Ա. Շլեփչյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ Կ.Անտոնյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Շլեփչյանինը` լավ:
Այս մասին հյատնում են ԱԻՆ-ից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել