HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 189 դպրոցում այսօր հատուկ ուսումնավարժություն կանցկացվի

Ապրիլի 17-ին՝ ժամը 14.00-ին, ՀՀ ԱԻ նախարարությունը Երևանի Ս. Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում (հասցեն՝ Դավիթաշեն 1-ին թաղամաս) կանցկացնի հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Դպրոցում ծագած ուժեղ հրդեհի դեպքում աշակերտների տարհանման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով։

Ուսումնավարժության նպատակներն են.                                        

գործնականում ստուգել դպրոցում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ահազանգման ու ազդարարման համակարգի, ինչպես նաև ՔՊ պլաններով նախատեսված տնօրինության և ուսուցչական կազմի կողմից տարհանման գործընթացների իրականացման հմտությունները.

կատարելագործել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և հատուկ հրշեջ ջոկատի անձնակազմերի գործնական հմտությունները.

ներդաշնակ դարձնել արձագանքող ուժերի գործողությունները:

Միջոցառմանը մասնակցում են թիվ 189 ավագ դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը, ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1 մարտական հաշվարկ, շտապօգնության 1 բրիգադ և ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանման ծառայության մեկ մարտական հաշվարկ:

Մտահղացման համաձայն` դպրոցի կենտրոնական, երկհարկանի մասնաշենքի 2-րդ հարկի հանդիսությունների դահլիճում հրդեհ է բռնկվել, որը գրավել է շուրջ 100 քմ տարածք, ու տարածվում է դեպի տանիք։ Կա 4 պայմանական տուժած,  որոնք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և այլ վնասվածքներ։ Առկա է հրդեհի տարածման ու ծխապատ գոտու առաջացման վտանգ և անհրաժեշտ է տարհանել տվյալ շենքում գտնվող ուսուցչական կազմին և 1000-ից ավելի աշակերտներին։

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter