HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ավագանու արտահերթ նիստ

Երևանի ավագանու ապրիլի 17-ին գումարված արտահերթ նիստում նախքան օրակարգի հարցերին անցնելը ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը Երևանի ավագանու բոլոր անդամների անունից շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Այնուհետև միաձայն կողմ քվեարկությամբ ավագանին հավանություն է տվել Երևանի համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին, ինչպես նաև հողամասերի փոխանակության մասին որոշումների նախագծերին:

Ավագանին հավանություն է տվել նաև Հայաստանի վաստակավոր շինարար Բաղդասար Արզումանյանի և Հայաստանի վաստակավոր  ճարտարապետ Էդվարդ Արևշատյանի  հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:   

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter