Քննարկվել են ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցության խնդիրները
Ապրիլի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նույն օրը տեղի է ունեցել երկու պետությունների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս. Օհանյանը և ՌԴ պաշտպանության նախարար Ս. Շոյգուն քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրները և հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք արդիական հարցերի շուրջ, դիտարկել են տեսանելի հեռանկարում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման փոխգործակցության ուղղությունները և հեռանկարները:
Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդման դրական միտումները և հետագա զարգացման երկկողմ շահագրգռվածությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել