HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Թորբյորն Յագլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, թե ուրախ է Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու պարոն Յագլանդին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:

ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները և Գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ Ստրասբուրգում և Երևանում անցկացվելիք միջոցառումները: Հանրապետության նախագահը ՀՀ իշխանությունների աջակցությունն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԽ օրակարգի կարևոր հարցերը և արդի մարտահրավերները: Երկուստեք կարևորվել են խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարին միտված քայլերը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային գործընթացներին և առկա հիմնախնդիրների հանգուցալուծման հեռանկարներին: 

Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter