HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մեղադրանքը վերաորակել են, որ դատավոր Թովմասյանի անունը չշոշափվի

2010 թ. նոյեմբերին Վանաձոր քաղաքի բնակիչ Աշոտ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իբր հարբած վիճակում անհարգալից արտահայտություններ է արել Լոռու մարզի Ստեփանավանի նստավայրի (նախկին) դատավոր Արման Թովմասյանի նույն դատարանի կարգադրիչների հասցեին, հայհոյել է նրանց, բռնություն գործադրել, փորձել է հարվածել դատավորին, իսկ կարգադրիչներից մեկին հարվածելով` ճանկռել է նրա ճակատը:

Մինչ նախաքննության ավարտը գործը քննվել է այս մեղադրանքով, բայց մեղադրական եզրակացությունը կազմելիս Աշոտ Հարությունյանի արարքը վերաորակվել է, գործը դատարան է ուղարկվել խուլիգանության հոդվածով: Աշոտ Հարությունյանի հայրը` Սամվել Հարությունյանն էլ իր հերթին է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Գլխավոր դատախազություն Հատուկ քննչական ծառայություն, որ դատավոր Թովմասյանն է կարգադրիչների հետ ծեծել իր որդուն, որից հետո արհեստական ապացույցներ ստեղծելով` կեղծ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն  սուտ մատնություն կատարել:

Հաղորդման վերաբերյալ օրենքով նախատեսված կարգով` քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու կամ հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելու որոշումներից որէ մեկը չի կայացվել: Իր հաղորդման վերաբերյալ Սամվել Հարությունյանը 2 անգամ հարցաքննվել է ՀՔԾ-ում, սակայն հարցաքննությունները չեն արձանագրվել: Վերջինս էլ ՀՔԾ-ի անգործությունը բողոքարկել է դատական կարգով: Հայց է ներկայացրել ՀՔԾ ավագ քննիչ Գաբրիել Պետրոսյանի դեմ` իր հաղորդման վերաբերյալ որոշում չկայացնելու, իր բողոքներին ու դիմումներին չպատասխանելու  իր հարցաքննությունները չարձանագրելու կապակցությամբ:

Հունիսի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր դատական նիստ: Ոչ ՀՔԾ քննիչը, ոչ գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը չէին ներկայացել դատարան: Դատարան չէին ներկայացվել նա գործի վերաբերյալ նյութերը:

Դատավոր Գայանե Կարախանյանը նիստից առաջ չէր ծանոթացել գործին  Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանի զեկույցից ոչինչ չէր հասկանում: «Բողոքը ներկայացրել եք քննիչի գործողությունների դեմ, բայց դատավորի մասին եք խոսում,- փաստաբանին ընդհատեց դատավոր Կարախանյանը, ապա փորձեց ճշտել իրեն անհասկանալի մյուս հանգամանքը,- Ձեր զեկույցից հասկացա, որ գործը ենթակայության կարգով ուղարկվել է Լոռու մարզի ոստիկանություն»:

Փաստաբանը պարզաբանեց, որ իրեն հայտնի ոչ պաշտոնական տեղեկությամբ` Սամվել Հարությունյանի բողոքն ուղարկվել է Լոռու մարզի քննչական բաժին, որտեղ կցվել է նրա որդու` Աշոտ Հարությունյանի գործին: Դատավորը որոշեց, որ պատասխանող կողմի  գործի նյութերի բացակայության պայմաններում չի կարող քննություն կատարվել: Նշեց, որ գործի նյութերի առկայությունը դատարանում պարտադիր է,  որ ինքը դեռ պետք է ծանոթանա դրանց: Այս պատճառաբանությամբ դատական նիստը հետաձգվեց մինչ հուլիսի 9-ը:

Պատասխանող կողմի դատարան չներկայանալը փաստաբանը որակում է որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Դա վերագրում է այն տարածված կարծիքին, թե «ՀՔԾ քննիչները հատուկ կարգավիճակ ունեցող քննիչներ են»:

Սակայն նկատում է, որ ՀՔԾ քննիչը, որպես պետական պաշտոնատար անձ, պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ դատարան: «Իրենք դրա համար են աշխատավարձ ստանում, որպեսզի աշխատանքային ժամին չզբաղվեն ուրիշ գործերով: Եթե աշխատանքային ժամին ՀՀ դատարանը հրավիրում է, ավելի կարեւոր գործ կա՞,- ասում է Տիգրան Հայրապետյանը:

Նրա ասելով` քննիչի` դատարան չներկայանալու հանգամանքն արդեն բավական էր, որ դատարանը որոշում կայացներ քննիչի գործողությունների վերաբերյալ:

Քննիչի կողմից նյութերը դատարան չներկայացնելու մեջ փաստաբան Հայրապետյանը նաեւ դատարանի մեղավորությունն է տեսնում` դատարանը պետք է նախապես գրություն ուղարկեր քննիչին, պարտադրեր, որ գործի նյութերը տրամադրվեին դատարանին: Նման պաշտոնական գրության դեպքում, ըստ նրա, քննիչը չէր կարող այդ նյութերը չներկայացնել դատարանին:

Վանաձորի բնակիչն իր հայցադիմումը Լոռու մարզի դատարան ներկայացնելու փոխարեն Երանի Կենտրոն  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել, քանի որ գործի վարույթն իրականացնող մարմինը` ՀՔԾ-ն, Երանում է գտնվում: Սա օրենքի պահանջն է, որ դատաքննությունը կատարվի վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարանում:

Ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի` գործը Լոռու մարզում չի կարող քննվել նաեւ այն պատճառով, որ այն Լոռու մարզի դատարանի դատավորին է վերաբերում: Նրա խոսքով` դատարանը չի կարող նույն դատարանի դատավորի նկատմամբ արդար, օբյեկտիվ քննություն իրականացնել:

Նույն կերպ, ըստ Հայրապետյանի, Աշոտ Հարությունյանի մասով գործի քննությունը չէր կարող իրականացվել Լոռու մարզի քննչական բաժանմունքում. «Նախաքննական մարմինը չէր կարող գործի օբյեկտիվ քննություն իրականացնել, քանի որ մարզի ոստիկանությունը չէր կարող նույն մարզի դատավորին մեղադրանք առաջադրել:

Նրա կողմից հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում էլ իրավասություն չունի մեղադրանք առաջադրել նրան»,- ասում է փաստաբան Հայրապետյանը: Բացի այդ, դատավորի` որպես դատական իշխանության մարմնի վերաբերյալ գործի քննությունը ՀՔԾ-ի ենթակայության տակ է: Աշոտ Հարությունյանի դեմ կարգադրիչի բողոքի հիման վրա գործ էր հարուցվել Ստեփանավանի քննչական բաժանմունքում, որն այնուհետ ուղարկվել էր Լոռու մարզի քննչական բաժին:

Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Դոլմազյանը հարցաքննել էր փորձագետին, որը ցուցմունք էր տվել այն մասին, որ Աշոտ Հարությունյանի մարմնական վնասվածքները բութ առարկայով հարվածելու հետեւանքով են: Փորձագետի այդ եզրակացության հիման վրա քննիչը որոշում էր կայացրել քրեական գործը Լոռու մարզի քննչական բաժնից ուղարկել ՀՔԾ` ծեծի հատկանիշներով: Մինչդեռ, փաստաբանի ասելով, գործը դեռ Ստեփանավանի բաժանմունքից պետք է ուղարկվեր ՀՔԾ, այն պահից, երբ Աշոտ Հարությունյանը ցուցմունք էր տվել, որ իրեն ծեծել են: Գործը ՀՔԾ-ից դարձյալ հետ էր ուղարկվել Լոռու մարզի քննչական բաժին:

«Դա ճնշում է Լոռու մարզի քննչական բաժնի վրա` գործի քննության հետ կապված: Այդ քայլով վերադաս դատախազությունն ու ՀՔԾ-ն ասում են, որ դեպք տեղի չի ունեցել, չկան ծեծի, հանցագործության հատկանիշներ: Եթե նույնիսկ դատավորի գործողություններում չկար հանցակազմ, գործը ՀՔԾ-ում պետք է քննվեր, որովհետ այն շոշափում է դատավորի եւ կարգադրիչների գործողությունների իրավաչափությունը»,- ասում է փաստաբանը` վիճարկելով Գլխավոր դատախազության որոշումը:

Սամվել Հարությունյանի հաղորդումն առանձին է տրվել: Գործի այս մասով առանձին որոշում չի կայացվել: Գործի երկու մասերը միացվել են եւ ուղարկվել Լոռու մարզի ոստիկանություն: Աշոտ Հարությունյանի մասով նախաքննությունն ավարտվել է, որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին, ինչը, փաստաբանի ասելով, չի կարող վերաբերել Սամվել Հարությունյանի բողոքին:

Հայցվոր Սամվել Հարությունյանը դատավոր Թովմասյանի կողմից որդուն ծեծի ենթարկելու, ապա դեպքի վերաբերյալ սուտ մատնություն կազմակերպելու մասին իր հաղորդումը հիմնավորել է մի շարք փաստերով. Նախ` նշանակված փորձաքննությամբ հերքվել է դեպքի օրը նրա որդու` Աշոտ Հարությունյանի կողմից ալկոհոլ օգտագործելու հանգամանքը: Աշոտ Հարությունյանի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, դրա վերաբերյալ կա դատաբժշկական փորձաքննության եզրակացություն: Մինչդեռ 4 կարգադրիչներից միայն մեկի վրա է մեկ ճանկռվածք հայտնաբերվել:

Գործի մեջ որպես ապացույց ներգրավված են նաեւ Աշոտ Հարությունյանի հողոտված, պատառոտված շորերը: Գործի մեջ գլխավոր ապացույց պետք է լիներ նաեւ դատարանի տարածքի` դեպքի օրվա տեսաձայնագրությունը, որը, սակայն, չի տրամադրվել: Փոխարենը ուրիշ օրվա տեսաձայնագրություն է տրամադրվել: Իսկ քննիչը, փաստաբանի ասելով, «չի պահանջել այդ օրվա տեսաձայնագրությունը. լուռ է»:

Նախաքննությամբ պարզվել է, որ մինչ դատավորի դատարան հասնելը մյուս երկու կարգադրիչներին զանգել ասել են, որ դատավորը գալիս է, շտապ գնան դատարան: Կարգադրիչ Ալիկ Քոչարյանը, որի համար դեպքի օրը ոչ աշխատանքային օր է եղել, դեպքի սկզբում արդեն դատարանում է եղել:

Վերջինս Սամվել Հարությունյանի հետ զրույցի ընթացքում հայտնել է, որ դեպքից անմիջապես առաջ իր հեռախոսահամարին զանգահարել է իր պետ Էդգար Չատինյանը եւ կանչել դատարան: Մյուս կարգադրիչը, ով հերթապահության է եղել, ինչը երեւում է գործի նյութերում, գիշերը ժամը 4-ին զանգել է դատարանի հեռախոսահամարին: Նրան նույնսիկ հարց չի տրվել` ինչու՞ է իր հերթապահությունը թողել:

Ըստ էության, կարգադրիչը պետի կողմից կանչվել է դատավորի հրահանգով, ինչը հնարավոր էր պարզել հեռախոսային վերծանումներով: Դատավորը, ըստ էության, հեռախոսային խոսակցություններ է ունեցել կարգադրիչների հետ, կարգադրություններ է արել նրանց եւ կանչել դատարան:

Պահանջվել են 9 հեռախոսազանգերի մուտքային-ելքային վերծանումները, սակայն դրանց մի մասը բացակայում է գործի նյութերում, իսկ ստացված վերծանումներն էլ թերի են: Բացակայում են դատավորի հեռախոսային խոսակցության վերծանումները: Դրանց վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, բայց հետո վերածանումները չեն տրամադրվել:

Կարգադրիչների հեռախոսային խոսակցությունների վերծանումներում մի քանի կասկածելի հեռախոսահամարներ են եղել, որոնցից մեկը` շատ 0-ներ պարունակող, հնարավոր է` Արման Թովմասյանի հեռախոսահամարը: Բայց 0-ներ պարունակող հեռախոսահամարի դիմաց տիրոջ անունը բավակայում է:

«Դրանք կամ դիտավորյալ աղավաղել են կամ դիտավորյալ հանվել ապացույցների ցանկից, ինչը քրեորեն պատժելի արարք է»,- ասում է փաստաբանը:

Կարգադրիչները մի քանի անգամ կեղծ, իրարամերժ ցուցմունքներ են տվել, ինչի համար չեն պատժվել: Կարգադրիչներից երկուսը, օրինակ, ցուցմունք են տվել, որ հերթապահության մեջ չեն եղել, դատարան են գնացել Աշոտի` երկրորդ անգամ դատարան վերադառնալուց հետո, երբ վերջինս իր աշխատակցուհի Նունե Պառավյանին տուն տանելու պատճառաբանությամբ գնացել էր, հետո նորից վերադարձել:

Մյուս երկու կարգադրիչները ցուցմունք են տվել, որ երբ նա գնացել է, իրենք, վտանգ զգալով, որ հնարավոր է` Աշոտը վերադառնա մարդկանց հետ կամ զենքով, դիմել են իրենց մյուս կարգադիչներին, ովքեր այդ օրը հերթապահության մեջ չեն եղել: Սակայն առերեսման ժամանակ վկա Նունե Պառավյանը ճանաչել է կարգադրիչներին: Նրանցից մեկը չի կարողացել հերքել: Ընդունել է, որ այդտեղ է եղել դեպքի սկզբից: Ցուցմունք է տվել, որ զանգել ասել են` դատավորը գալիս է, շուտ եկեք դատարան: «Նշանակում է, որ դատավորը դեպքից առաջ զանգել է, մյուս երկու կարգադրիչները դատարան են գնացել: Այսինքն` արդեն ունեցել է ծրագիր, զանգել է ուժեր հավաքել»,-ասում է Սամվել Հարությունյանը:

Ի դեպ, գործում չկա դատավոր Թովմասյանի ցուցմունքը ընդդեմ Աշոտ Հարությունյանի: Հարցաքննության ժամանակ դատավորին հարց է տրվել` ծեծի ենթարկե՞լ եք, թե՞ ոչ: Պատասխանել է` ոչ: Այդքանով ավարտվել է հարցաքննությունը: Հարց չի տրվել` այդ դեպքում Աշոտ Հարությունյանի մարմնական վնասվածքները որտեղի՞ց առաջացան:

Դատավորը առերես չի պնդել իր ցուցմունքները, այսինքն` դատավորի ցուցմունքը գործում չկա: Առերեսման ժամանակ դատավորն ասել է, որ պնդում է իր նախկին ցուցմունքը: Աշոտն էլ ասել է, որ չգիտի` ինչ նախնական ցուցմունք է տվել դատավորը, բայց ինքը պնդում է, որ դատավորն ու կարգադրիչները ծեծել են իրեն:

Գործով երկու կարգադրիչ ճանաչվել է տուժող: Նրանցից մեկի աջ ձեռքի միջնամատի վրա քերծվածք է եղել, իսկ մյուսի վրա ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել: Եվ անհասկանալի է նրա` տուժողի կարգավիճակը: Դատավորը տուժող չի ճանաչվել:

Աշոտ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն էլ, ըստ փաստաբան Հայրապետյանի, փոխվել եւ խուլիգանության հոդվածով է առաջադրվել, որպեսզի դատավորը տուժող չճանաչվի: «7-8 ամիս քննել են, ոչ մի բան չի փոխվել, դատախազները, քննիչները գտել են, որ չի համապատասխանում այդ որակմանը, բայց վերջում վերաորակել են եւ դատարան ուղարկել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter