HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թռչնագրիպի մուտքը կանխելու նպատակով արգելվել է թռչնամթերքի ներկրումը Չինաստանից

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով արգելվել է մի շարք ապրանքատեսակների ներկրումը Չինաստանից Հայաստան: Ստորեւ ներկայացնում ենք հրամանը:

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի  թիվ 1730-Ն  որոշմամբ  հաստատված Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝  Ծառայություն) կանոնադրության 9-րդ կետի 21-րդ ենթակետով և 15-րդ կետի 4-րդ ենթակետով, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական   Հանրապետության  տարածքում արձանագրված թռչնի գրիպ (H7N9 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. 2013 թվականի  ապրիլի  16-ից  արգելել  Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի  Հանրապետության  տարածք  կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի,  լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

2. Սույն հրամանի գործողությունները չեն տարածվում մինչև 2013 թվականի ապրիլի 4-ը արտահանված վերը նշված ապրանքների վրա:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ  վերահսկողությունը վերապահել Ծառայության աշխատակազմի անասնաբուժության  տեսչության պետ Հ. Մկրտչյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter