HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարությունը խորհուրդներ է տալիս այգիների տերերին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` հանրապետության Տավուշի, Լոռու մարզերում և Սյունիքի նախալեռներում ապրիլի 17-20-ը ընկած ժամանակահատվածում, գիշերվա երկրորդ կեսից հետո, սպասվում է ջերմաստիճանի անկում` օդում մինչև 0-2 C0 :

Նշված տարածաշրջաններում ցրտահարության հետևանքով կարող են տուժել ծաղկման փուլում գտնվող պտղատու այգիները: Հնարավոր վնասները կանխելու նպատակով նախարարությունը հորդորում է այգիներին հարակից ճանապարհների եզրերին կուտակել կիսաչոր բուսական մնացորդներ, պատրաստել ծխակույտեր և դրանք տեղակայելով քամու ուղղությամբ այրել` այնպես, որպեսզի ամբողջ այգին պատվի կայուն ծխածածկույթով: Այնտեղ որտեղ կա ոռոգման հնարավորություն` խորհուրդ է տրվում այգին առատ ոռոգել: Առաջարկվող միջոցառումները պատշաճ ձևով և ժամանակին կազմակերպելու դեպքում կարելի է նույնիսկ բացառել վնասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter