HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի վարչապետը անթույլատրելի է համարել մանկապարտեզներում տիրող իրավիճակը

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության և Ստեփանակերտի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարահիգիենիկ վիճակի և մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության համակարգման վերաբերյալ հարցեր:

Առողջապահության նախարար Զոյա Լազարյանը ներկայացրեց նախադպրոցական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունները, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանն ուղղությամբ կատարված աշխատանքները: Անհարմարություններից խուսափելու համար առաջարկվեց խիստ սահմանափակել երեխաների ընդունելությունը:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների ընդգրկվածության համակարգման մասին կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի զեկույցի համաձայն` հանրապետությունում գործում է 42 մանկապարտեզ` 3396 երեխայի ընդգրկմամբ: Ստեփանակերտի պետական մանկապարտեզներում 520 մահճակալային տեղերում ընդգրկված են 1160 երեխա, ինչը չի համապատասխանում սահմանված նորմերին:

Վարչապետը անթույլատրելի համարեց մանկապարտեզներում տիրող իրավիճակը, ինչը առաջացնում է երեխաների առողջության և դաստիարակության հետ կապված խնդիրներ: Նա նշեց, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի ընդլայնումը առաջնային խնդիր է: Առաջիկա տարիներին Ստեփանակերտի N 4 մանկապարտեզի գործարկմամբ և N 6, 11 դպրոցների շենքները մանկապարտեզների վերակառուցմամբ մեծամասամբ լուծում կտրվի հիմնախնդրին: Իսկ մինչ այդ առաջարկվեց մանկապարտեզներից կից` այլ պետական շենքերում խմբեր ստեղծել, իսկ 5 տարեկան երեխաներին ընդգրկել հանրակրթարանների նախադպրոցական խմբերում:

Քննարկման ընթացքում հնչեցին նախադպրոցական խմբերի լիարժեք գործունեությանը վերաբերող առաջարկություններ:

Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների տնօրեններ, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter