HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառք՝ «Փարոս» ծրագրի նպաստից չզրկելու համար

Երեկ ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ  սոցիալական ծառայության Չարենցավանի տարածքային գործակալության 1-ին կարգի մասնագետ Ռուզաննա Պետրոսյանը մի քաղաքացուց պահանջել է 25 000 դրամ կաշառք:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ռ. Պետրոսյանը «Փարոս» ծրագրի նպաստից չզրկելու համար  քաղաքացուց պահանջել է  48.000 դրամ կաշառք, որից 25.000 դրամը ստացել է նույն օրը, իսկ մնացած 23.000 դրամը պետք է ստանար հետագայում:

Հունիսի 29-ին իր աշխատասենյակում 25.000 դրամ կաշառքը ստանալու պահին Ռուզաննա Պետրոսյանը ոստիկանության ծառայողների կողմից բռնվել և  բերման   է ենթարկվել:

Պարզվել է նաև, որը  «Փարոս» ծրագրի նպաստից չզրկելու համար  Ռ. Պետրոսյանը ս/թ հունվար և մարտ ամիսներին մեկ այլ քաղաքացուց  պահանջել և ստացել է 5.000-ական դրամ:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter