«Հայկական ժամանակ». Էդվարդ Նալբանդյանը լքո՞ւմ է տարածքը
Թերթի աղբյուրները հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով արդեն մի քանի տարի է, բնակվում է կառավարական ամառանոցներում, սկսել է «կարգի բերել» Թումանյան փողոցի վրա գտնվող իր բնակարանը: Թե ինչով է դա պայմանավորված, դեռ հայտնի չէ:
Երեկ, երբ թերթի թղթակիցը ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանից մեկնաբանություն է խնդրել վերոնշյալ տեղեկությունների կապակցությամբ, վերջինս ասել է, թե դա անձնական հարց է և ինքը չի մեկնաբանում: Վերջին շրջանում հրապարակումներ եղան, որ նոր կառավարության մեջ Սերժ Սարգսյանը մտադիր չէ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում թողնել Է. Նալբանդյանին:
Տեսակետները սակայն, տարբեր են. այլ աղբյուրներ էլ պնդում են, որ Նալբանդյանը շարունակելու է պաշտոնավարել: Իսկ ինչ կապ ունի այս ամենի հետ Թումանյան փողոցի տունը, կարելի է կռահել: Տեղեկություն կա, որ Նալբանդյանը պատրաստվում է դուրս գալ կառավարական ամառանոցներից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել