HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Աշոտյանն ու Նալբանդյանը` դեսպաններ, Հրանուշ Հակոբյանը` ԿԳ նախարար, Հայկ Դեմոյանը` սփյուռքի

Թեև ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ջանում է հերքել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, այնուամենայնիվ թերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին լրջորեն քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, ընդ որում անձամբ նրա ցանկությամբ: Հավանական է, որ նա կնշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպան, բայց հատուկ կարգավիճակով. Նալբանդյանը նաև կորդինացնելու է եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների աշխատանքը:

Թերթի տեղեկություններով` հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը Սերժ Սարգսյանին խնդրել է իրեն ազատել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պարտականություններից:

Հավանական է, որ պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, որին կնշանակեն Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի փոխարեն: Որպես ԿԳ նախարարի հավանական թեկնածու` քննարկվում է Հրանուշ Հակոբյանի անունը: Իսկ նրա փոխարեն ՀՀ սփյուռքի նախարար կդառնա Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter