Մերկասառույցի պատճառով մեքենաներ են արգելափակվել
Երեկ երեկոյան` ժամը 21.54-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջրաշեն - Ծիլքար ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով արգելափակվել է 10 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի մասին տեղեկացվել են «Ապարան ՃՇՇՁ» ՓԲԸ-ի պետը և «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն «Ուրալ» ավտոմեքենայով: Ժամը 00.16-ին հրշեջ-փրկարարները «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի աշխատակիցների օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա:
Այսօր` ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին` Սարալանջ գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,Վայք ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցները: Հրշեջ-փրկարարները և «Վայք ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել