HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային իրավաբանները կքննարկեն Հայաստանի զբոսաշրջային օրենսդրության խնդիրները

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ), ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Ճամփորդության և զբոսաշրջության հարցերով զբաղվող իրավաբանների միջազգային ֆորումը («ԻՖՏԱ») ապրիլի 19-20-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կանցկացնեն «Ներդաշնակեցում և ճամփորդության ու զբոսաշրջության վերաբերյալ եվրոպական օրենսդրության առանցքային հայեցակետեր. դասեր Հայաստանի համար» խորագրով միջազգային համաժողով: Երևանյան համաժողովի շրջանակում կանցկացվի նաև «ԻՖՏԱ»-ի եվրոպական տարածաշրջանի գարնանային հանդիպումը, որին կմասնակցեն զբոսաշրջության ոլորտի 28 առաջատար իրավաբաններ Եվրոպայի տարբեր երկրներից: Համաժողովին կմասնակցեն փորձագետներ Ավստրիայից, Բելգիայից, Բրազիլիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայտնում է, որ կքննարկվեն զբոսաշրջության ոլորտի օրենքները, հատկապես՝ Հայաստանին առնչվող օրենսդրական խնդիրները, որը հնարավորություն կընձեռի խուսափել այն բարդություններից, որոնք եղել են այլ երկրներում` ներքին օրենսդրությունը ԵՄ ընդհանուր նորմատիվային դաշտին ներդաշնակեցնելու ընթացքում:

Ելույթ կունենան՝ Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան,

Տիգրան Դավթյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար,

Արման Խաչատրյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն,

«ԻՖՏԱ»-ի երեք պատվավոր նախագահները, զբոսաշրջության ոլորտի եվրոպացի առաջատար իրավաբաններ և «ԻՖՏԱ» անդամներ,

Հայաստանի կառավարության և միջազգային համայնքի ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter