Սերժ Սարգսյանը կմեկնի Ուկրաինա
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով, պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա:
Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուևի հետ, կայցելի Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ուկրաինայի նախագահների համատեղ մամուլի ասուլիս, որտեղ երկու երկրների ղեկավարները կամփոփեն հանդիպման արդյունքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել