HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անօթևան հաշմանդամ կնոջ ընտանիքին պարտադրում են ազատել ժամանակավոր կացարանը

Գյումրու երբեմնի հզոր արտադրական միավորումներից մեկի՝ «Լենտեքստիլի» այժմ կիսաքանդ մի հանրակացարանի առաջին հարկում երկրաշարժից հետո ժամանակավորապես ապաստանել է աղետից անօթևան, 1-ին կարգի հաշմանդամ Աստղիկ Աղեկյանն իր տղայի, հարսի և երեք մանկահասակ թոռների հետ: Նրանք չեն կարողացել սահմանված ժամկետում ամբողջովին համալրել և ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին հանձնել իրենց կորցրած բնակարանի հասցեում հաշվառված ընտանիքի անդամ բոլոր 15 անձերի փաստաթղթերի փաթեթը, ինչի պատճառով պետությունն անցած տարիներին նրանց բնակարան չի հատկացրել: Իսկ նախկին հանրակացարանի այդ շենքը վաղուց վաճառվել է, և սեփականատերը պարտադրում է օր առաջ ազատել տարածքը: Մինչդեռ անօթևան ընտանիքը բնակվելու այլ վայր չունի:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում: 

Մեկնաբանություններ (1)

Kamo
Լավ էդ քաղաքապետը չի կարում կազմակերպի որ նման անճարներին օգնեն ,,,Վարդանիկից էին բողաքում հիմա էլ նույնն ա ,,,Ամոթ է ուշքի եկեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter