HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ են տեղափոխել հայկական ընկերությունները Լիբիա

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձևի համաձայն ստեղծված փորձագետների խմբի 2013թ. փետրվարի 15-ի զեկույցին, որը նվիրված է Լիբիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցերին:

«Նշված զեկույցը հրապարակվել է ՄԱԿ-ի կայքեջում, և մենք ծանոթացել ենք փաստաթղթի բովանդակությանը: Վերոնշյալ զեկույցի ուսումնասիրությունը, այդ թվում` Հայաստանին հնարավոր առնչության տեսանկյունից, ի հակառակ որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի, ցույց է տալիս, որ դրանում չկա որևէ ձևակերպում Հայաստանի Հանրապետության կողմից Լիբիային զենք կամ զինամթերք մատակարարելու վերաբերյալ»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նրա ասելով` զեկույցում, խոսքը վերաբերում է Լիբիա ռազմական նշանակության ապրանքների տեղափոխմանը, և այդ համատեքստում հիշատակվում են տարբեր երկրներում գրանցված մի շարք մասնավոր ընկերություններ, այդ թվում` նաև հայաստանյան գրանցում ունեցող երկու ընկերություն:

«Նշված ընկերությունների առնչությամբ փորձագետների խմբի կողմից արվել է համապատասխան հարցում, ի պատասխան որի` ՀՀ կողմից տրամադրվել են այդ ընկերություններին վերաբերող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Ուզում եմ ավելացնել, որ Հայաստանի Հանրապետությունը մշատապես հետևողական մոտեցում է ցուցաբերել է ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ կիրառվող պատժամիջոցների պահպանման գործում»,-ավելացրեց Արթուր Բաղդասարյանը:  

Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե 12 երկիր խախտել են միջազգային արգելքը եւ Քադաֆիին մատակարարել են ծանր ռազմատեխնիկա ու պայթուցիկներ: Ըստ հրապարակումներին`այդ երկրների թվում է նաև Հայաստանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter