Երևանցի դպրոցականներն այցելել են իրենց դպրոցների անվանատուների արձաններին
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտներն այսօր այցելել են իրենց դպրոցների անվանատու գործիչների հուշարձաններին։ Հուշարձանների պահպանության օրվա առթիվ դպրոցականները մեկական դասաժամ տրամադրել են՝ մաքրելու հուշարձանների տարածքները, ապա ծաղիկներ են դրել անվանի գործիչների արձանների։
Երևանի քաղաքապետարանի, ՀՀ պաշտպանության և մշակույթի նախարարությունների համատեղ կազմակերպած համաքաղաքային միջոցառմանը մասնակցել են մայրաքաղաքի բոլոր հիմնական դպրոցների, այդ թվում նաև դեռևս չանվանադրված դպրոցների աշակերտները։ Արձանների շուրջը աշակերտների մասնակցությամբ անցկացվել են նաև օրինակելի դասեր՝ արձանի անվանակրի ու հեղինակի մասին պատմող դրվագներով։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել