HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սպառողական գների անկումը զարմացրել է պատգամավորին

2011թ. հունիսին մայիսի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 1.4 տոկոս գնանկում: Պարենային ապրանքների, ներառյալ` ոգելից խմիչքի եւ ծխախոտի գները նվազել են 2.6 տոկոսով: Գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արտաշատ քաղաքում: Փոխարենը 0.1 տոկոսով հավելաճ է արձանագրվել ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում:

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը զարմանում է, որ գնանկում է արձանագրվել սպառողական շուկայում, քանի որ, ըստ նրա, այն դրամավարկային կոշտ քաղաքականությունը, որ Կենտրոնական բանկն է վարում, Հայաստանում արդյունավետ չի կարող լինել եւ դա գնանկման չի բերի:

«Չնայած սպառողական գների անկումը պայմանավորված է գյուղմթերքների գների անկմամբ, բայց Կենտրոնական բանկի ներկայիս քաղաքականության հետեւանքով, իմ կանխատեսմամբ, առաջիկայում գները ոչ թե կնվազեն, այլ ընդհակառակը` կաճեն: Գների աճմանը կնպաստի նաեւ միջազգային շուկան»,-ավելացրեց Արծվիկ Մինասյանը

Ըստ Վիճակագրական ծառայության` պարենային ապրանքների շուկայում արձանագրված գների ընդհանուր մակարդակի նվազմանը մեծապես նպաստել է բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի  25.6 տոկոս գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորված է կաղամբի 64.6, կանաչ լոբու` 52.5, կանաչ պղպեղի` 49.9, լոլիկի` 45, վարունգի 26.9 տոկոս գնանկումով: Միաժամանակ ճակնդեղի եւ գազարի գներն աճել են համապատասխանաբար 8.3 եւ 11.3 տոկոսվ: Երեւանում բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի գների ընդհանուր մակարդակը հունիսին, մայիսի համեմատ, նվազել է 25.3 տոկոսով:

Հանրապետությունում 4.6 տոկոսով աճել է մրգի գները: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դիլիջան քաղաքում, իսկ Երեւանում նախորդ ամսվա համեմատ գնաճը կազմում է 3 տոկոս:

4.6 տոկոսով ավելացել է նաեւ սուրճի, թեյի եւ կակաոյի ապրանքախմբի գները: Աճը պայմանավորված է սուրճի գնի 5.8 տոկոս թանկացմամբ: Նախորդ տարվա հունիսի համեմատ նույն ապրանքախմբի գնաճը կազմում է 11.3 տոկոս:

Մսամթերքի ապրանքախմբում, 2010թ. հունիսի համեմատ, այս տարվա հունիսին գրանցվել է 9, իսկ այս տարվա մայիսի համեմատ` 2.3 տոկոս գնաճ: Թանկացել է հատկապես տավարի միսը` 5, ոչխարինը` 1.3, իսկ խոզինը` 0.3 տոկոս: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 2.9 տոկոսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter