HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի Լատին եկեղեցու սպասավորներին

Ապրիլի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ուխտավորաբար գտնվող Վրաստանի Լատին Եկեղեցու առաջնորդ Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոյին, հոգևոր սպասավորներին ու միանձնուհիներին`  ուղեկցությամբ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մանուկյանի:

Հանդիպման սկզբում Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մանուկյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ուխտավորներին` շնորհակալություն հայտնելով հայոց հոգևոր կենտրոնում Քույր Եկեղեցու հոգևոր սպասավորներին հյուրընկալելու համար:

Այնուհետև կաթոլիկ ուխտավորներին հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Նորին Սրբությունը: Շնորհավորելով ներկաներին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի գահակալության առիթով`  Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Մայր Աթոռի և Վատիկանի ջերմ փոխհարաբերություններին:

Զրույցի ավարտին Վեհափառ Հայրապետը Տիրոջ օգնականությունն ու զորակցությունը մաղթեց Կաթոլիկ Եկեղեցու սպասավորներին` քրիստոսապատվեր իրենց ծառայության արդյունավորման համար: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter