HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար` Երևան-Մեղրի ճանապարհին. «Մերսեդեսի» վարորդը զոհվել է

Այսօր` ժամը 16.20-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ըստ ՀՀ ԱԻՆ-ի` պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 71 ՕՕ 100 պետհամարանիշով (վարորդ Տիգրան Գրիգորյան, ծնվ.1987 թ.) և «Մերսեդես» մակնիշի 28 ԼՏ 944 պետհամարանիշով (վարորդ Կարեն Ղազարյան, ծնվ.1982 թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը` Տ.Գրիգորյանը և «Մերսեդես» մակնիշի 28 ԼՏ 944 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղևոր Հովիկ Հարությունյանը (ծնվ.1987 թ.) հոսպիտալացվել են Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Տ.Գրիգորյանը զոհվել է, իսկ Հ.Հարությունյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter