HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչի տան գողությունն ու Ալավերդու ոստիկանության ապօրինությունները

ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Ալավերդու քննչական բաժանմունքի քննիչ Աշոտ Եղիազարյանի՝  Ջրավազանի 2-ա շենքի 9 բնակարանից  2013թ.-ի  փետրվարի 4-ին 4 մլն դրամ արժողությամբ ոսկյա  զարդեր են գողացել: Աշոտ Եղիազարյանն այդ բնակարանում ապրում է վարձակալությամբ:  

Քննիչի բնակարանից կատարված խոշոր չափերի գողության կասկածանքով  փետրվարի  5-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Ալավերդու ոստիկանության բաժնի պետ Արթուր Հարությունյանի կողմից Ալավերդու արհեստագործական ուսումնարանից մանկավարժի ուղեկցությամբ բերման է ենթարկվել Աշոտ Եղիազարյանի բարեկամուհի, 15-ամյա Աննա Բադալյանը. «Փետրվարի 5-ի առավոտյան ոստիկանները եկան ուսումնարանից ինձ տարան ոստիկանություն, երևի քննիչներ էին, ազգանունները չգիտեմ: Ոստիկանապետը գոռում էր վրես. «Ոսկին բեր տուր, թե չէ հետո վատ կլինի»:  Հետո եկավ Աշոտ Եղիազարյանը: Միլպետը Աշոտին ասաց. «Եթե ինքն է եղել, հետո էնպես չլինի, որ ասես բարեկամ ա, հա, լավ»»,- պատմում է Աննան: Մարտի 22-ին գողության կասկածանքով Ալավերդու քննչական  բաժանմունքի քննիչ Կարեն Մոսինյանը, ում վարույթում է գտնվում գործի քննությունը, Աննա Բադալյանի հորը` Սամվել Բադալյանին պատկանող Ալավերդու Ջրավազան թաղամասի 60/3 բնակարանում կատարում է խուզարկություն. «Խուզարկության արդյունքում գործի հետ կապված ոչինչ չի հայտնաբերվել: Ավելին, քննիչ Կարեն Մոսինյանը հրաժարվել է ինձ տրամադրել  խուզարկություն կատարելու դատարանի որոշման և խուզարկության արդյունքների արձանագրության օրինակները»,- ասում է Սամվել Բադալյանը:

Վերջինս խուզարկության մասին որոշման և խուզարկության արձանագրության օրինակները իրեն տրամադրելու պահանջով դիմում է գրել Լոռու մարզային դատախազությանը և հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Մարզի դատախազին գրած իր դիմումում Սամվել Բադալյանը հայտնել է.«Քննիչ Կարեն Մոսինյանը խուզարկության որոշման և  խուզարկության արձանագրության օրինակները պարտավոր էր ինձ տրամադրել համապատասխանաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ և 230 հոդվածի 4-րդ մասերին համապատասխան, իսկ իմ կողմից  դրանք ինձ տրամադրելու բանավոր պահանջին պատասխանել է, որ դա հանդիսանում է քննչական գաղտնիք»:  Սամվել Բադալյանը ապրիլի 17-ին «Հետքին» հայտնեց, որ իր դիմումների  պատասխանները դեռև չի ստացել վերադաս դատախազներից:

Սամվել Բադալյանի բնակարում մարտի 22-ին խուզարկություն կատարելուց հետո դատարանի որոշման և խուզարկության արձանագրության օրինակները  քաղաքացուն  չտրամադրելու մասին «Հետքի» հարցմանը քննիչ Կարեն Մոսինյանը պատասխանեց.«Ինչպես կարող է խուզարկության որոշման և խուզարկության արձանագրության օրինակները Սամվել Բադալյանին տրամադրած չլինեմ, դրանք  երկուսն էլ խուզարկությունից անմիջապես հետո  ես տրամադրել եմ Սամվել Բադալյանին»:

Անչափահաս Աննա Բադալյանի շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը այսօր «Հետքին« հայտնեց, որ քննիչ Կարեն Մոսնյանի կողմից Սամվել Բադալյանին խուզարկություն կատարելու սանկցիայի պատճենը չտրամադրելը այնքան կարևոր չէ, որքան  խուզարկության արձանագրության պատճենը չտրամադրելը:

Փաստաբանը հայտնեց, որ քրեական դատավարության օրենսգրքի 231 հոդվածի համաձայն՝ քննիչը պարտավոր էր խուզարկության արձանագրության պատճենը տրամադրել բնակարանի տիրոջը. «Եթե օրենքը դա նախատեսում է, ես դրա քննչական գաղտնիք լինելը չեմ պատկերացնում: Եթե իսկապես խուզարկության համար եղել է դատարանի որոշում, տվյալ դեպքում Սամվել Բադալյանը իրավաբան չէ,  ես չգիտեմ ինչ թուղթ է նրան ցույց տվել քննիչը: Միգուցե դատարանի որոշում էլ չկա: Կամ, եթե կա, դա չի նշանակում, թե խուզարկության արձանագրության  պատճենը չպետք է տրամադրեն»,- ասաց պաշտպան Ալեքսանդր Ծատինյանը: 

Վերջինս նաև հայտնեց, որ գործի վարույթն իրականացնող  քննիչ Կարեն Մոսինյանի կողմից խախտվում է նաև գործով որպես վկա ներգրավված իր անչափահաս պաշտպանյալի իրավունքները . «Աննան գործով վկա է, սակայն քննիչը  նրան հարցաքննում է որպես կասկածյալի: Արդեն հարցաքննություն է գնացել Աննայի հեռախոսազանգերի շուրջ, թե ով է նրան զանգահարել, ինչ է ասել: Սա օրենքի խախտում է: Եթե քննիչը գտնում է, որ Աննան տվյալ գործով կասկածյալ է, թող  նրան ներգրավի որպես կասկածյալ, բայց եթե նրան որպես վկա է հարցաքննում, վկայի անձնական հեռախոսազանգերը ստուգելը կամ տունը խուզարկելն արդեն օրենքի խախտում է»,- ասում է պաշտպանը:  Փետրվարի 4-ին քննիչ Աշոտ Եղիազարյանի բնակարանից կատարված գողության հետ կապված իր առնչության մասին անչափահաս Աննա Բադալյանը  պատմում է. «Փետրվարի 4-ին Աշոտ Եղիազարյանի կինը` Շուշանիկը մեր տանն էր: Այդ օրը մեզ համար Արևածագ գյուղից պանիր էին բերելու: Ժամը 15:30-ի սահմաններում զանգահարեցին ինձ, ես իջա երկու շենք ներքև պանիրը վերցնելու: Պապիկս էլ էր պանիր վերցնում, հետո  մտա մեր թաղի Աննայի խանութ` հեռախոսս լիցքավորեցի և 10 րոպեի ընթացքում բարձրացա տուն»:

Ժամը 17:00-ի սահմաններում Աննան քննիչի կնոջ` Շուշանիկի հետ Աննայենց տանից դուրս են գալիս, որ Շուշանիկը գնա իրենց տուն, ինքն էլ քննիչի  երեխային  մանկապարտեզից բերի իրենց տուն. «Երբ եկա իրենց տուն, տեսա մայրիկս էլ է այնտեղ, Շուշանիկը լացում էր, հարցրեցի` ինչ է պատահել, ասացին` տանից գողություն է կատարվել»,- պատմեց Աննան: Վերջինս  գործի մեջ ներգրավվել է նաև այն պատճառով, որ  2012թ.-ի դեկտեմբերին  քննիչի կինը Աննայենց տանն իր երեխային լողացնելիս բանալին տվել է Աննային և ասել. «Գնա մեր տնից սրբիչ վերցրու՝ բեր»: Աննան կատարել է քննիչի կնոջ հանձնարարությունը և կրակն ընկել: Աննայի հայրը՝ Սամվել Բադալյանն էլ պատմեց, որ քննիչ Աշոտ Եղիազարյանի հայրը`Արթուր Եղիազարյանը, ով Սպիտակի Ջրաշեն գյուղի մեծահարուստ է,  տղայի տանը կատարված գողությունից հետո  եկել է իրենց տուն. «Նա  Աննայի հետ զրուցելու համար առանձնացավ մեր ննջարանում, քիչ հետո լսեցի Աննայի գոռոցը, ես մտա սենյակ, Աննան անճարությունից  ձեռքերով հարվածում էր պահարանին»,- պատմեց Սամվելը:

Այս պատմությունը եւս մի օրինակ է ոստիկանության ամայականությունների եւ անօրինական գործությունների: 

Լուսանկարում՝ Աննա և Սամվել Բադալյանները

Մեկնաբանություններ (26)

Samsung
es qo orenqic antexyak qnnich janin xurban to qo injina petk vor gnacel es qnnich es ashxatum, et qo xelqi banna vor hima el @nkel es dangudvali mej, gna mekin ogni aygin porelu klini ogni et mardik poren, gone mi bani ogut tvac klines, te che koloradyan bzezi nman lrivin vnas es talis
Gor
Vostikanutyun@ misht el klini hasarakutyan vorosh andamneri koxmic irakanacvox sandzarcakutyunneri dem mer bolori pashtpan@, bayc hargelis ekeq bolorin mek arshinov chchapenq, es el duq el lav gitenq vor voch bolor depqerum en vostikanutyan ashxatoxner@ varvum aynpes, inchpes varvum en iravakan mi sharq petutyunnerum... ete uzum eq dzer bolor mardkayin iravunqner@ pashtpanvac linen uremn xorhurd ktam bnakvel Holandiayum...
Զորի
uremn arajin hertin. Alaverci es, te Alaverdci, isk im karciqov erkrord tarberakn aveli jishta, qez xxja, enqan chkas, vor inch-vor mekin xxjas.....da mek, heto el andradarnam hodvaci bun imastin...nax ev araj, xuzarkutyan katarman @ntacqum nerka en gtvum voch miayn bnakaranater@, dra masin erevi te meknabanutyunner toxoxner@ kimanan, ete meknabanutyun en anum,,,, da hashvi arnelov` xorhurd em talis bochka chglorel qnnichneri vra,,,,hodvacum nshvac texekutyunner@ stahod en, zurk tramabanutyunic, zrpartum en vostikanutyan ashxatakicnerin....avel ban chem uzum asel, menak mi pah tox meknabanoxner@ patkeracnen, vor chka vostikanutyun, inch kkatarvi et depqum????entadrutyunner@ toxum em kardacoxin
Gor
arajin angam hakamartutyun chka, goveli e, shat goveli... el tema chka...
Armen Harutyunyan
Alaverdu qnnchakan bajanmunqum hima vorak chka te mardkayin te masnagitakan karoxutyan tesaketic, vorovhetev kargin txerq kayin ashxatox mi erku tari araj, zzvac toxin durs ekan.
Ustian
ay shash? eli nazar-nazar dus es ekel qarvan ktrelu? la radil tun mti, el chtenam qez stex. xelar shash
nazar
mi tariya alaverdi qaxaqum talana u vostikanutyun@ chi karoxanum voch mi depq bacahaytel, mi at mteq vostikanutyun u harcreq te goxutyan depqer bacahaytelu inch mijocner unen , voch shun unen voch shan hotarutyun voch avto voch mi zad chunen, uxxaki nstac hertakan goxutyunnern en grancum,et vostikanutyan bajin@ pakeq et qnnich mnich meka dzri ashxatavac en stanum ,et nkari mardikel ski dzu chen goxana mnac dzi,quns tanuma te che shat ban kgrem
Zorik
Դավիթ երևում է Աշոտի հետ մոտիկ հարաբերություններ ունես: Կարողա իրա տան բանալին էլ ես օգտագործում, որ տենց թևերդ փռում ես:
Vahe
xexch@ duq eq, vor mtel eq pati hetev u Kareni hascein vayrahachum eq
Ashot
Et nranica vor xexch Karen@ orenq chgiti u qyartu gorcer@ vzin en kotrvum
Gor
inchqan qyartu gorc ka xexch Karen Mosinyani vzina kotrvum, ay tnashen qez petq er mi krakic @nknes myusi mej, mi qich xelq havaqi u ashxati, sxalnerid mi hetevi, hastat erkrord angam baxtd chi berelu....
G.L.S.
David. - nerjakayanalus imast@ vorna, inch imanam mi etdzevi qnnich el du ches? karoxa hankarc anuns imanas gas berman entarkes?
David
Vardan, Alaverci ev chinakan artadrutyan Samsung, et dzer patviratu dasatvi qoq@ vor es angam ktren iravapahner@, en vaxt ktenanq dzer vichak@
Vardan
David. mi hat du inqt nerkayaci tesnenq du et ov es, vor tenc crtacmlik tesarannerov teverd prum es hargarjan
Antaram
andzrevel ga iskakan hndkakan kinoya
Aida
Ամոթ է ամոթ, ու Դուք ասում եք, որ հասարակության շահերն ենք պաշտպանում հանցավոր ոտնձգություններից: Դուք անգամ օրենք չգիտեք ու ուր մնաց պաշտպանեք հասարակությանը: Պարոն քննիչ շատ վատ եք աշխատում ու այդպես երկար չեք ձգի համակարգում:Աշխատանքային պարտականությունները կատարելուց առաջ նեղություն քաշեք ու քրեական դատավարության օրենսգիրքը բացեք, ծանոթացեք հոդվածներին միգուցե հետաքրքիր բաներ գտնեք, բայց նաև նշեմ, որ մեջը նկարներ չկան որ գոնե նկարների համար բացեք: Բայց այնուամենայնիվ կարդացեք ոնցել չլինի կյանքում մի տեղ պետք կգա...
David
G.L.S. ! nerkayaci tesnenq et ov es.
G.L.S.
et nranica vor amen jex u zibili qnnich en nshanakum, u saxs el gitenq te esor hayastanum vonc en qnnich pashtonin hasnum, CHE PARON QNNICH???
Ashot
Bnakarani xuzarkutyun@ katarvela datarani voroshmamb, orinakan kargov, voroshumn u ardzanagrutun@ canotcavela bolor masnakicnerin, bolorn el ardzanagrutyan mej storagrel en, Badlyann l nayev storagrutyamb stacela patchener@. Et masin lav el giti pastaban@, vor tenca exel. Nenc vor dzer ,,imastun,, mtqer@ dzez paheq.
Alaverci
hima es patkeracnum em qnnichi hogebanakan vichak@, xexch qnnich vonceeeem es Dzez xxchum, dzer vichak@ hech naxandzeli chi, patkeracnum em hima erevi kaskov eq gnum ashxatanqi, eeeee tesnum eq qnnich @lneln el mi ban chi gone taxsist lineiq,
Femida
Փաստն այն է, որ ներկայիս ոստիկանական համակարգի աշխատակիցներն այնքան վստահ են իրենց անպատժելիության վրա, իրենց զգում են ամենակարող, որ ինչ ուզում անում են. ուզում են` որոշումն ու արձանագրությությունը տալիս եմ, չեն ուզում` չեն տալիս: Կարևորն այն է, որ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելով, մարդկանց հասցնելով հոգեկան խանգարման եզրին` ցինիկաբար մարդկանց մեջ հաստատում են այն կարծիքը, որ : Ինչպես կարելի է.......միթև էդ անտեր պագոնները ոչնչացնում են մարդկային վերջին հատկանիշները: Իսկ եթե նույն հանգամանքներում մեկը գոռար հենց ոստիկակապետր աղջկա վրա... վախենում եմ պատկերացնել, թե այդ մարդու հետ ինչ կիներ..Բայց ինչի? Դուք վերի արտի ցորեն չեք, հասարակ` օրենքից անտեղյակ քաղաքացիներ եք. իրոք ամոթ է, ջհանդամը դե օրենքները չգիտեք, գոնե մարդային հատկանիշները մեք կորցնի, ՄԱՐԴ ԵՂԵՔ.
Vahag
pahanjel xuzarkutyan voroshum@ da qaxaqacu iravunqna u aranc dra mer hargarjan qnnichner@ xuzarkutyun anelu iravunq chunen, voncvor futbolistn kostyumov gna xaxalu, inj qnnchakan gaxtniqi masina gnum xosq@, inj hetqiatner en patmum orenqic antexyak qnnichner@, u dzer nman qnnichnern el ardarutyunic en xosum
Alaverci
injic enq antexyak orenqic,mer iravunqneric, te qnnichneri ashxatadzevic?
Karen
Աշոտ ,դե գրի մենք էլ բանից տեղեկանանք էլի:
Ashot
inch eq ankap meknabanutunner anum banic antexyak
Alaverci
paron qnnich hima et xuzarkutyan voroshum@ tvel eq te chek uzum asek vor chek tvel` patasxanatvutyunic xusapelu hamar. es apshac em te Duk voncek ashxatum angam chgitek vor qaxaqacun petq e nerkayacnel datarani xuzarkutyan tuyltvutyun@ heto nor miayn xuzarkel bnakaran@, , isk anchapahasin chgiteq vorpes vka eq harcaqnnum te kaskacyal,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter