«Հրապարակ». գլխավոր դատախազը 6 տարի էլ է ուզում պաշտոնավարել
Սեպտեմբերին լրանում է Ձեր պաշտոնավարման ժամկետը. դեռ չէինք հասցրել հարցն ավարտել, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեզ ուղղեց. «Առաջին ժամկետը»:
Բայց կարծես Ձեզ մեկ անգամ արդեն ընտրեցինք: «Ըստ Սահմանադրության, գլխավոր դատախազը կարող է ընտրվել եւս մեկ անգամ` 6 տարով»: Կարծում եք կշարունակե՞ք պաշտոնավարել: «Ես ոչինչ չունեմ կարծելու»,- ասաց Աղվան Հովսեփյանը` իր առանձնահատուկ ժպիտով:
Հիշեցնենք, որ նա ՀՀ գլխավոր դատախազ է աշխատել 1998-99 թթ., ապա, հոկտեմբերի 27-ից հետո, հրաժարական է տվել եւ 1999-2004 թթ. աշխատել է գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2004-ից՝ կրկին գլխավոր դատախազ: Ըստ օրենքի, գլխավոր դատախազն իրավունք չունի 2 անգամից ավելի նշանակվել, իսկ նշանակվում է ընդամենը 6 տարի ժամկետով: Հաշվարկն արեք ինքներդ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել