HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Ծառուկյանի բիզնեսները մանրամասն ստուգվում են

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր բիզնեսներն այս օրերին մանրամասն ստուգվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով`ՀՀ պետեկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում, Երեւանի կոնյակի գործարանում, «Կոտայք» գարեջրի գործարանում եւ մյուս այլ ձեռնարկություններում, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` ՊԵԿ-ը մոնիթորինգի միջոցով ստուգումներ է իրականացնում անգամ Ծառուկյանի դստերը պատկանող «Պրինցեսա» խանութ-սրահում, եւ ՀԴՄ-ի կտրոնն ուշացնելու համար արդեն կազմվել է համապատասխան ակտ: Ըստ երեւույթին, Գագիկ Խաչատրյանը`Տամոժնի Գագոն, սա անում է ստացված քաղաքական հրահանգի շրջանակներում, որպեսզի նախընտրական շրջանում ԲՀԿ-ին կաշկանդի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter