HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». պարապ են

Երեկ ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում հույժ պատմական մի որոշում է կայացրել, որը անկասկած առանցքային նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար: Հետագայում սերունդներն այս օրը, անկասկած, տոնական կհամարեն:

Կառավարությունը ՀՀ պետեկամուտների կոմիտեի առաջարկով փոփոխություններ է կատարել ՀՀ մաքսային ծառայության տարբերանշանի վրա: Մասնավորապես տարբերանշանի բարակ եզրագծի եռագույնը փոխարինվել է նույնքան բարակ դեղին գծով, իսկ կարմիր ֆոնը փոխարինվել է սեւով:

Իհարկե, կառավարությունն իր այս պատմական որոշումը հիմնավորել է շատ համեստորեն, իբր դրա նպատակը տարբերանշանին «միջագգայնորեն առավել ընդունելի ձեւ» տալն է, բայց մենք էլ հո հասկանում ենք, որ սրա արդյունքում կոռուպցիան մաքսային մարմիններում արմատախիլ կլինի, օլիգարխները այլեւս իրենց ապրանքը ամբողջությամբ կմաքսազերծեն, աղքատությունը կվերանա, տնտեսությունն էլ երկնիշ կաճի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter