HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Սահակյանի մանդատը` Համլետ Զաքարյանին

Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 125-րդ հոդվածի 8-րդ մասով, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը փոխանցեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու` Համլետ Ավետիսի Զաքարյանին:

ԿԸՀ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Հանձնաժողովը քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով սահմանեց լրացուցիչ հնարավորություններ: Սահմանվեցին տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու հայտի ձևը, կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն ըստ ընտրական տեղամասերի:

Որոշում ընդունվեց դիտորդների, վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու կարգը սահմանելու մասին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter