HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ-ն վերապատրաստում է Հայաստանում մարդու իրավունքներ ուսուցանողներին

Այսօր Աղվերանում մեկնարկած եռօրյա դասընթացի շրջանակներում ուսուցիչների վերապատրաստում իրականացնող մասնագետները կուսումնասիրեն, թե ինչպես կազմակերպել մարդու իրավունքների կրթությունը՝ այն աշակերտների առօրյա կյանքին առավել համապատասխանեցնելու նպատակով:

«Դպրոցը և կրթական համակարգը վճռորոշ նշանակություն ունեն ապագա սերունդներին մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կրթելու հարցում: Զարգացնելով մարդու իրավունքների ուսուցումը` մենք կարող ենք օգնել երիտասարդներին իրագործել և պաշտպանել իրենց իրավունքները առօրյա կյանքում»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը: 

Հայաստանի տարբեր շրջաններից միջնակարգ դպրոցների հասարակագիտության մոտ 35 ուսուցիչ-վերապատրաստողներ և կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ կքննարկեն միջնակարգ դպրոցում մարդու իրավունքների կրթության ծրագրման, իրականացման և գնահատման հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները:   

Մարզերում այնուհետև կանցկացվեն մեկօրյա աշխատաժողովներ, որոնց նպատակն է դիտարկել դասընթացի ազդեցությունը կրթական գործընթացի վրա, ինչպես նաև օգնելու տարածել ձեռքբերած հմտությունները դասավանդողների ավելի լայն շրջանակներում:  

Դասընթացը իրականացվում է Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի՝ Սիվիթասի (CIVITAS) կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառման ընթացքում մասնակիցներին նաև կներկայացվի միջնակարգ դպրոցներում մարդու իրավունքների կրթության վերաբերյալ ուղեցույցը, որը մշակվել և վերջերս հանրությանն է ներկայացվել ԵԱՀԿ Ժողովրդավարության հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից http://www.osce.org/ru/odihr/97574

Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներն ու թեմաները միջնակարգ դպրոցի ուսումնական ծրագրում ներառվել են (8-10-րդ դասարաններ) 2001թ.: 2010թ. ի վեր ԵԱՀԿ-ն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ  կրթության ոլորտներում մարդու իրավունքների կրթությունը զարգացնելու նպատակով: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter