HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-հնդկական կրթական համագործակցություն

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին: Ա. Աշոտյանը ողջունել և շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ հույս  հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-հնդկական կրթական համագործակցության ամրապնդմանը:

Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են հայ և հնդիկ ժողովուրդների պատմական բարեկամությանը` նշելով, որ կրթությունը երկկողմ հարաբերություններում համագործակցության ավանդական ոլորտներից է:

Քննարկելով  կրթական համագործակցության ծրագրերը՝ կարևորվել են հատկապես բարձրագույն կրթության ոլորտում փոխադարձ կրթաթոշակային ծրագրերը: Որպես հաջողված փորձ՝ մատնանշվել է Մ. Հերացու անվան  պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է, որ ներկայումս   Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մոտ 700 հնդիկ ուսանողներ ստանում են մրցունակ բժշկական կրթություն, իսկ  մինչ այդ սովորած ուսանողները արդեն համալրել են Հնդկաստանի  առողջապահության համակարգը:

Դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենին կարևորել է, որ Երևանի լեզվաբանական համալսարանում հնդկերենի ամբիոնի զարգացման, ինչպես նաև հնդկական մշակույթի և լեզվի նոր կենտրոնների հիմնադրման խնդիրը, նշելով, որ այս հարցի հետ կապված ակնկալում է ՀՀ ԿԳՆ աջակցությունը: Ա. Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստակամ է նպաստելու նման կենտրոնների բացմանն ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև դիպլոմների  փոխճանաչմանը, ուսանողների փոխանակման և մի շարք այլ ծրագրերի: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter