Հանդիպելով դիմադրության՝ կողոպտիչը դիմել է փախուստի
Երեկ՝ ժամը 18:10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Ա. Ահարոնյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1980 թ. ծնված Փարսադան Փ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 17:10-ի սահմաններում, հյուրանոցային համալիրի բակում փորձել է բացահայտ հափշտակել 1986 թ. ծնված Արշավիր Տ.-ի պարանոցի ոսկյա շղթան, սակայն հանդիպելով վերջինիս դիմադրությանը, դիմել է փախուստի:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել